Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Անհայտ անձինք այրել են Գերմանիայում փախստականների ապաստարաններից մեկը

16:08, ուրբաթ, 28 օգոստոսի, 2015 թ.
Անհայտ անձինք այրել են Գերմանիայում փախստականների ապաստարաններից մեկը

Գերմանիայի հյուսիս արևմուտքում անհայտ անձինք կրակի են մատնել փախստականներին տրամադրված ապաստարաններից մեկը: Այս մասին հայտնում է գերմանական «Spiegel»-ը:

Աղբյուրը նշում է, որ միջոդեպը տեղի է ունեցել Համելն քաղաքում, այս գիշեր: Հրշեջները դեպքի վայր են ժամանել այն բանից հետո, երբ հեռախոսազանգ են ստացել, որ անհայտ անձինք ապաստարանի պատուհանով շինություն են նետել «Մոլոտովի կոկտեյլ»:

Նշվում է նաև, որ արարքի դրդապատճառ է հանդիսացել քսենոֆոբիական տրամադրվածությունը (ատելությունն է օտար, անծանոթ, արտասովոր և ուրիշների համար անընկալելի երևույթների նկատմամբ, այդ իսկ պատճառով վտանգավոր է և թշնամական): Միջադեպի ժամանակ ապաստարանում մոտ 30 փախստական է եղել: Ներկայում տեղի իրավապահ մարմինները որոնում են հանցագործին:

5389 | 0
Facebook