Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Կարծում են, որ սահմանադրություն ընդունեն՝ իրենց սիրելի մարզպետը կամ մնացածները նորից չեն հայտնվի քրեական պատմությունների մեջ». «Ոչ թալանին»

15:40, ուրբաթ, 28 օգոստոսի, 2015 թ.
«Կարծում են, որ սահմանադրություն ընդունեն՝ իրենց սիրելի մարզպետը կամ մնացածները նորից չեն հայտնվի քրեական պատմությունների մեջ». «Ոչ թալանին»

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը «Ո՛չ, թալանին» քաղաքացիական նախաձեռնության անդամները հայտնեցին, որ միանալու են սահմանադրական բարեփոխումների դեմ ծավալվող «Ոչ» շարժմանը:
     «Մենք մեր ամբողջ ուժերով պայքարելու ենք, որպեսզի իշխանությունները զբաղվեն իրական խնդիրների լուծմամբ, այլ ոչ թե երկրում տեղի ունեցած այս թալանը, անպատժելիության մթնոլորտը բարդեն գործող Սահմանադրության վրա: Տպավորություն է ստեղծվում, որ եթե նոր Սահմանադրություն ընդունեն, իրենց սիրելի մարզպետը կամ մնացած իրենց սիրելի մարդիկ նորից չեն հայտնվի քրեական պատմությունների մեջ, բայց իրականում այդպես չէ»,- ասաց համակարգող խմբի անդամ Արթուր Քոչարյանը:
     Նրա խոսքերով՝ հոսանքի թանկացումն իրենց կոկորդին դառնալու է ոսկոր և չեն թողնելու, որ մարսեն. «Միաժամանակ մենք պայքարելու ենք նաև Սահմանադրական փոփոխությունների դեմ»,- նշեցին բանախոսները:

3798 | 2
Facebook