Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հնդկաստանում առնետները կերել են նորածին երեխային (թույլ նյարդեր ունեցողներին՝ չդիտել)

15:05, ուրբաթ, 28 օգոստոսի, 2015 թ.
Հնդկաստանում առնետները կերել են նորածին երեխային (թույլ նյարդեր ունեցողներին՝ չդիտել)

Օգոստոսի 17-ին Հնդկաստանի Անդհրա-Պրադեշ նահանգի պետական հիվանդանոցում ծնվել է տղա երեխա, ում առողջական բնածին խնդիրների հետևանքով տեղափոխել են Հուտուրեի ընդհանուր հիվանդանոց: Օգոստոսի 20-ին տղայի միզապարկը վիրահատել են ու տեղափոխել ինկուբատորի մեջ: Սակայն դրանից մեկ շաբաթ անց նրա ծնողներին տեղեկացրել են, որ երեխան մահացել է բարդությունների հետևանքով: Բայց երբ ծնողները տեսել են երեխայի դին, հասկացել են, որ նա առնետների զոհ է դարձել: Տղայի ծնողները պատմել են, որ մինչ ողբերգությունը նրանք բողոքել են աշխատողներին առնետներից և երեխայի մարմնի վրա առկա կծոցներից:

«Կիրակի վաղ առավոտյան իմ որդին սկսեց աղիողորմ լացել: Քանի որ մեզ չեն թողնում կանգնել ինկուբատորի կողքին, ես կանչեցի բուժքրոջը: Բայց մինչև նրա գալը առնետներն արդեն կերել էին իմ տղայի մատներն ու ձախ աչքը»,- ասել է երեխայի մայրը՝ Լակշմին:

Հիվանդանոցի գլխավոր բժիշկը լրագրողներին ասել է, որ դրանից հետո առնետներից պաշտպանվելու համար վանդակաճաղ են դրել, սակայն 2 օր հետո նրանք նորից են հարձակվել երեխայի վրա: Մենք չէինք սպասում, որ սա այսպես կլրջանա»:

Մահացած երեխայի մայրը մեղադրում է բժիշկներին, ովքեր անուշադրության են մատնել առնետների կծոցների վերաբերյալ իրենց ահազանգերը: Բժիշկներն անգամ չեն հարգել նրանց վիշտն՝ ասելով, թե չարժի այդքան տխրել, չէ որ նրանք մի որդի արդեն ունեն:

Այս գործով առողջապահության բնագավառի արդեն 3 աշխատող է պաշտոնազուրկ եղել:

29725 | 2
Facebook