Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իրանում անօրինական ամուսնություն է գրանցվել. 14-ամյա տղան ամուսնացել է 10-ամյա աղջկա հետ

14:36, ուրբաթ, 28 օգոստոսի, 2015 թ.
Իրանում անօրինական ամուսնություն է գրանցվել. 14-ամյա տղան ամուսնացել է 10-ամյա աղջկա հետ

Իրանում վերջերս գրանցված՝ 14 տարեկան տղայի և 10 տարեկան աղջկա ամուսնության լուսանկարները հայտնվել են համացանցում և զարմանքի ու քննադատությունների տեղիք տվել: Ինչպես գրում է «Ալ-Արաբիան», վերոնշյալ տղան և աղջիկն, ովքեր ամուսնության թույլատրելի օրինական տարիքից փոքր են, իրենց ամուսնության թույլտվությունն ստացել են տեղի իշխանություններից:

Զույգն ամուսնությունը գրանցել է օգոստոսի 14-ին: Ամուսնական լուսանկարներում, որտեղ տղան մոխրագույն կոստյումով է, իսկ աղջիկը` հարսի զգեստով, զույգը պատկերված է նաև ընտանիքի անդամների հետ, ինչն ապացույց է, որ զույգի ծնողները տեղյակ են եղել և իրենց համաձայնությունն են տվել նրանց միության համար:

Նշվում է նաև, որ Իրանի Իսլամական Հանրապետությունում աղջիկներն օրենքով կարող են ամուսնանալ սկսած 13 տարեկանից, իսկ տղաները` սկսած 15 տարեկանից: Եվ չնայած այդ հանգամանքին՝ իրանական «Տաբնակ» գործակալության տվյալներով՝ միայն 2010թ. ընթացքում Իրանում 10-14 տարիքային խմբի մոտ 42 հազար երեխա է ամուսնացել:

22750 | 2
Facebook