Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Հայաստանում անշարժ գույքն էժանացել է մոտ 15%. «ՀԺ»

09:46, ուրբաթ, 28 օգոստոսի, 2015 թ.
Հայաստանում անշարժ գույքն էժանացել է մոտ 15%. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ անշարժ գույքի պետական կադաստրի հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա հուլիսին անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ անշարժ գույքի գները մնացել են գրեթե անփոփոխ։ Բայց սա՝ դրամական արտահայտությամբ։ Հաշվի առնելով, որ Հայաստանում անշարժ գույքը ավանդաբար գնանշվում է դոլարով, ապա պետք է նկատել, որ անշարժ գույքը էժանացել է մոտ 15%։ Սակայն զգալիորեն նվազել են բնակարանների առուվաճառքների ծավալները։ Ըստ կադաստրի պաշտոնական տվյալների՝ այս տարվա հուլիսին անցած տարվա հուլիսի համեմատ Երևանում բազմաբնակարան շենքերի բնակարանների առուվաճառքի գործարքների քանակը նվազել է 11.6%-ով։ Նույնն է պատկերը մարզերում։

Այստեղ բազմաբնակարան շենքերի բնակարանների առուվաճառքի գործարքների քանակը անցած տարվա հուլիսի համեմատ նվազել է 11.8%-ով։ Այլ կերպ ասած` նույնիսկ անշարժ զուքի էժանացումը չի հանգեցրել պահանջարկի ավելացմանը։ Սա պայմանավորված է երկու հիմնական գործոններով։ Նախ՝ բնակչության աղքատացման հետևանքով նվազել է գնողունակ պահանջարկը, և երկրորդ՝ արտագաղթի պատճառով ավելացել է բնակարանների առաջարկը։ Ու քանի որ այս երկու պատճառներն էլ Հայաստանում ունեն արդեն խրոնիկ՝ շարունակական բնույթ, ուստի կարելի է պնդել, որ առաջիկայում էլ բնակարանները կշարունակեն էժանանալ, իսկ դրանց վաճառքների թիվը կշարունակի նվազել»:
     Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

4331 | 0
Facebook