Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Զինծառայողը բռնել է 6-րդ հարկից ընկած 3 տարեկան երեխային

22:08, հինգշաբթի, 27 օգոստոսի, 2015 թ.
Զինծառայողը բռնել է 6-րդ հարկից ընկած 3 տարեկան երեխային

Ռուսաստանի Կազան քաղաքում զինծառայող Ալեքսեյ Վասիլևը փրկել է 3 տարեկան աղջիկ երեխային, ով ընկել է շենքի 6-րդ հարկից:

Ինչպես հաղորդում է «Արգումենտի ի ֆակտ»-ին, Ալեքսեյն աշխատանքից տուն վերադառնալիս է եղել, երբ շենքի մոտ հավաքված բազմություն է տեսել: Մոտ գալով` նա տեսել է շենքի 6-րդ հարկի շքապատշգամբի ճաղերից կախված երեխայի: Նա անմիջապես մոտ է վազել, հենց այդ պահին երեխան ընկել է, և զինծառայողը որսացել է նրան: Երեխան ոչ մի լուրջ վնասվածք չի ստացել:

Զինակիցներն Ալեքսեյի քաջագործության մասին իմացել են միայն մեկ շաբաթ անց, երբ նա դիմել է զինվորական հիվանդանոց: Պարզվել է, որ նա ձեռքի մի քանի կոտրվածք է ստացել:

Իր արածը երիտասարդը սխրանք չի համարում ու վստահ է, որ իր փոխարեն ցանկացած տղամարդ, այն էլ զինվորական, նույն կերպ կվարվեր:
17929 | 2
Facebook