Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայ բռնցքամարտիկներն ապահովել են առնվազն 6 մեդալ

14:21, հինգշաբթի, 27 օգոստոսի, 2015 թ.
Հայ բռնցքամարտիկներն ապահովել են առնվազն 6 մեդալ
     Ուկրաինայում ընթացող՝ Կլիչկո եղբայրների անվան միջազգային մրցաշարում շարունակում են հաջող հանդես գալ մեր բռնցքամարտիկները, որոնք արդեն իսկ ապահովել են առնվազն 6 բրոնզե մեդալ: Իրենց երկրորդ հաղթանակներն են տոնել 52 կգ քաշային Վահե Բադալյանը և 56 կգ քաշային Հրայր Շահվերդյանը: Բադալյանն առավելության է հասել ուկրաինացի Դմիտրի Չելյաչևի նկատմամբ, իսկ Շահվերդյանը հաղթել է Դաղստանը ներկայացնող Նիկիտա Մախյանովին: Հայ բռցքամարտիկներից հաղթանակներ են տոնել նաև 49 կգ քաշային Ալեն Դանիելյանը, 60 կգ քաշային Սպարտակ Թամարյանը և 64 կգ քաշային Արարատ Գյուլբանգյանը:
3210 | 0
Facebook