Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Խունկն ավելի թունավոր է օրգանիզմի համար, քան ծխախոտի ծուխը

18:06, կիրակի, 30 օգոստոսի, 2015 թ.
Խունկն ավելի թունավոր է օրգանիզմի համար, քան ծխախոտի ծուխը

Չինացի գիտնականները պարզել են, որ ծիսական արարողությունների ժամանակ լայնորեն կիրառվող խունկն ու դրա հոտավետ փայտիկներն ավելի թունավոր են օրգանիզմի համար, քան ծխախոտի ծուխը: Խունկը ծխեցնում են աշխարհի գրեթե բոլոր երկրներում՝ եկեղեցիներում, հոգեհանգիստների ժամանակ, գերեզմաններում, սենյակներում՝ առանց իմանալու, որ այրվելիս այն արտազատում է քաղցկեղածին նյութեր:

Գիտնականներն առնետների վրա փորձել են ագար և սանդալ ծառերից ստացած խունկի ազդեցությունը: Պարզվել է, որ դրանք ավելի մուտագեն են, ցիտոտոքսիկ և գենեոտոքսիկ, քան ծխախոտի ծուխը: Իսկ դա նշանակում է, որ խունկը պարունակում է քիմիական նյութեր, որոնք փոփոխում են գենետիկ նյութն օրգանիզմում՝ առաջացնելով մուտացիա, որոնք էլ իրենց հերթին պատճառ են դառնում ուռուցքների առաջացման:

Ուստի բժիշկները խորհուրդ չեն տալիս այրել խունկ կամ խունկ պարունակող հոտավետ փայտիկներ, հատկապես՝ երեխաների մոտ ու փակ տարածություններում:

21382 | 0
Facebook