Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետը չի ընդունում «արտագաղթ» տերմինն, իրենք տագնապ չեն տեսնում

16:30, չորեքշաբթի, 26 օգոստոսի, 2015 թ.
Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետը չի ընդունում «արտագաղթ» տերմինն, իրենք տագնապ չեն տեսնում

Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետի ներկայացմամբ՝ երկրում արտագաղթ չկա: Հարցին, թե արտագաղթն ինչպիսի՞ ազդեցություն է ունեցել աշակերտների թվի վրա, Գայանե Սողոմոնյանը պատասխանեց. «Ես չեմ ընդունում այդ տերմինը: Արտագաղթը մեզ չի խանգարում, մենք տագնապ չենք տեսնում»: Նա տեղեկացրեց, որ նախորդ տարի աշակերտների թիվը 11.562 է եղել, այս տարի` 11.234:
     Իսկ թե ինչ է արվում դպրոց չհաճախող, անապահով ընտանիքներին օգնելու հարցում, վերջինն ասաց. «Մենք անցած տարի ունեցել ենք նման 6 դեպք: Կային մի քանի ընտանիք, որտեղ ծնողները թույլ չէին տալիս, որ իրենց երեխաները դպրոց հաճախեն, իրենց հետ տանում էին աշխատանքի: Նրանցից մեկի ծնողը, որը նկարիչ էր, ասում էր, որ չի ուզում իր երեխան դպրոց գնա: Երեխան իր ծնողների հետ զբաղվում է այդ նկարների վաճառքով: Աշխատում ենք Ոստիկանության անչափահասների վարչության հետ: Հիմա նորից տրված է հանձնարարական բոլոր տնօրեններին և վարչական շրջաններին` այս տարվա համար նորից կատարել ուսումնասիրություն և հասկանալ՝ ինչ պատկեր ունենք:

4738 | 0
Facebook