Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Վերևների կարգադրությամբ` «Հայբիզնեսբանկ»-ը կսնանկացնի Հայաստանում գործող մյուս բանկերը

14:15, չորեքշաբթի, 26 օգոստոսի, 2015 թ.
Վերևների կարգադրությամբ` «Հայբիզնեսբանկ»-ը կսնանկացնի Հայաստանում գործող մյուս բանկերը

Վերջին ամիսներին ակտիվացել են զրույցները «Հայբիզնեսբանկ»-ի շուրջ: Ասում են, որ տարեսկզբից պետական մարմինների ղեկավարները «վերևներից» հրահանգ են ստացել բոլոր հաշիվներն ու գործարքները կատարել «Հայբիզնեսբանկ»-ով: Նման հրահանգ են ստացել նաև մայրաքաղաքի հանրակրթական դպրոցները:
     Ի դեպ, ուսուցիչները վաղուց արդեն աշխատավարձերը նշված բանկի միջոցով են ստանում: Դպրոցների տնօրինությունը կարգադրում է ուսուցիչներին` վերոնշյալ բանկով իրականացնել նաև ցանկացած այլ գործարք: Ըստ լուրերի՝ շատ ուսուցիչներ հրաժարվում են ենթարկվել, սակայն վերջիններին սպառնում են աշխատանքի կորստով: Այլ խոսակցությունների համաձայն էլ, նույն խնդրի առջև են կանգնել նաև մայրաքաղաքի երաժշտական դպրոցները: Ասում են նաև, որ այդ հրահանգը «վերևներից» է, քանի որ որպես «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի սեփականատեր շրջանառվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի անունը և այդ քայլը նպատակ ունի թուլացնելու Հայաստանում գործող մյուս բանկերի գործունեությունը:

Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
19035 | 1
Facebook