Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իսսիկ-Կուլ լճում հայտնաբերել են սկյութների բնակավայրի ավերատեղ

22:05, կիրակի, 30 օգոստոսի, 2015 թ.
Իսսիկ-Կուլ լճում հայտնաբերել են սկյութների բնակավայրի ավերատեղ

Տոմսկի պետական համալսարանի ջրասուզորդները ղրղզ հնագետների հետ համատեղ պեղումների ժամանակ Իսսիկ-Կուլ լճի հարավային ափից մոտ 2 կմ հեռավորության վրա հայտնաբերել են սկյութների հին, ամրացված բնակավայրի ավերատեղ: Այդ վայրից գտնվել են հազարից ավելի արտեֆակտներ, որոնք մոտավորապես 2500 տարեկան են:

Գիտնականները ենթադրում են, որ բնակավայրը կառուցված է եղել Մետաքսի մեծ ճանապարհի վրա, որը ձգվելիս է եղել նաև Իսսիկ-Կուլ լճի ափով: Հետագայում լճի մակարդակը կտրուկ ավելացել է, և բնակավայրը հայտնվել է ջրի տակ:

Գտնված մետաղական կախոցները, ծիսական բրոնզե մանգաղի կտորը, 2000-ամյա կուժն ու այլ գտածոներ կմնան Ղրղզստանի տարածքում և կհետազոտվեն տեղի գիտնականների կողմից:

5532 | 0
Facebook