Խնդրում ենք սպասել...

Միջազգային

16-ամյա հղի կինն ուշքի է եկել իր գերեզմանում

11:01, չորեքշաբթի, 26 օգոստոսի, 2015 թ.
16-ամյա հղի կինն ուշքի է եկել իր գերեզմանում

Հոնդուրասում 16-ամյա Նեյսի Փերեզն ուշքի է եկել իր իսկ թաղումից հետո: Ինչպես հայտնում է «Դը Թելեգրաֆն», աղջիկը մահացել է, մինչ փորձել են նրան հանել գերեզմանից:

Նեյսի Պերեզը հղիության երրորդ ամսում է եղել, երբ իր տնից քիչ հեռու կրակոցի ձայներ է լսել ու ուշաթափվել: Ծնողները նրան գտել են փրփրակալած բերանով ու կարծել, որ նրա մեջ դևեր են մտել: Նրանք կանչել են հոգիներ հալածողին ու հոգեհալածման աշխատանքների ընթացքում աղջիկը դադարել է կյանքի նշաններ ցույց տալ: Դրանից հետո նոր միայն նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ բժիշկներն արձանագրել են մահը:

Պերեզը թաղվել է հարսանեկան զգեստով, քանի որ մի քանի ամիս առաջ է ամուսնացած եղել: Երբ հաջորդ օրը նրա ամուսինը եկել է գերեզմանոց, կնոջ գերեզմանից օգնության խուլ ձայներ է լսել: Օգնության հասած հարազատները հանել են դագաղը, սակայն այդ ընթացքում Նեյսին իսկապես մահացել է:

Այն, որ նա իրոք ուշքի է եկել գերեզմանում, վկայում են նրա ձեռքերի վնասվածքները, որոնք դագաղի կափարիչը թակելու հետևանք են, իսկ մարմինը դեռ տաք է եղել: Նրան հիվանդանոց են տեղափոխել, սակայն այնտեղ երկրորդ և վերջնական անգամ գրանցել են կենսաբանական մահ:

25597 | 4
Facebook