Խնդրում ենք սպասել...

Համացանց

Անհավատարիմ ամուսինների կայքը հաքերային հարձակման է ենթարկվել, 2 օգտատեր ինքնասպան է եղել

23:03, երեքշաբթի, 25 օգոստոսի, 2015 թ.
Անհավատարիմ ամուսինների կայքը հաքերային հարձակման է ենթարկվել, 2 օգտատեր ինքնասպան է եղել

Անհավատարիմ ամուսինների ծանոթությունների համար նախատեսված «Էշվի Մեդիսոն» կայքի 2 օգտատերեր ինքնասպան են եղել այն բանից հետո, երբ հաքերները կոտրել են ու հրապարակել անհավատարիմ 37 միլիոն ամուսինների անունները: Բացի 2 ինքնասպանությունները, հաքերային հարձակումը դարձել են նաև բազմաթիվ շանտաժների առիթ, հայտնել է Տորոնտոյի ոստիկանության ներկայացուցիչը՝ խոստանալով, որ «Իմփաքթ գրուփ»-ի հաքերները պատասխան կտան: Բացի այդ, ոստիկանությունը խորհուրդ է տվել օգտատերերին՝ դիմել ոստիկանություն և բողոք ներկայացնել «Էշվի Մեդիսոն»-ի հասցեին, քանի որ այն խոստացել և հարկ եղածի պես չի պաշտպանել օգտատերերի տվյալների գաղտնիությունը:

Նշենք, որ «Էշվի Մեդիսոն»-ի կարգախոսն է՝ «Կյանքը կարճ է, գաղտնի սիրավեպ սկսիր»: Հաքերների տվյալներով՝ միայն 2014-ին անհավատարիմների շնորհիվ կայքն ստացել է 1,7 միլիոն դոլարի եկամուտ:

16855 | 0
Facebook