Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ջիգուրդայի կնոջ ծննդաբերությունը կցուցադրվի ուղիղ եթերում

01:10, երեքշաբթի, 25 օգոստոսի, 2015 թ.
Ջիգուրդայի կնոջ ծննդաբերությունը կցուցադրվի ուղիղ եթերում

Ձմռանը 54-ամյա ռուս դերասան Նիկիտա Ջիգուրդան ու նրա կինը՝ գեղասահորդուհի Մարինա Անիսինան, կունենան երրորդ երեխային: Նրա սեռն արդեն հայտնի է, կծնվի աղջիկ, ով կունենա Գերդա անունը: Ինչպես և նախորդ 2 երեխաների դեպքում, այս երեխայի ծնունդն էլ էպատաժային ամուսինները մտադիր են վերածել շոուի: Հիշեցնենք, որ կնոջ առաջին 2 ծննդաբերությունները դերասանը նկարահանել էր, ապա՝ տեղադրել համացանցում: Իսկ երրորդ ծննդաբերության հարցում նրանք ավելի հեռուն կգնան: Ջիգուրդան արդեն պայմանավորվածություն ունի ինտերնետ-պորտալներից մեկի և մի քանի արտասահմանյան հեռուստաընկերությունների հետ, որպեսզի նրանք ուղիղ եթերում ցուցադրեն ծննդաբերության ողջ ընթացքը: Բացի այդ, նկարահանված տեսանյութը կմտնի Մարինա Անիսինայի մասին փաստավավերագրական ֆիլմի մեջ, որը նկարահանվում է Ֆրանսիայում, որտեղ էլ պատրաստվում է ծննդաբերել 39-ամյա մարզուհին:

Ջիգուրդան հայտնել է, որ արդեն ձևավորված ավանդույթի համաձայն՝ ինքը կլինի կնոջ կողքին՝ կիթառը ձեռքին: Առաջնեկի ծնունդի ժամանակ նա իր երգով է մխիթարել երկունքի ցավերի մեջ գտնվող ծննդկանին, երկրորդ երեխայի ծնվելու ժամանակ ամուսինները միասին են երգել, իսկ երրորդի դեպքում ամուսնուն կձայնակցի մի ամբող երգչախումբ: Դերասանը վստահ է, որ երաժշտությունը կթեթևացնի ծննդկանի վիճակը:

Նշենք նաև, որ Ջիգուրդան ևս 2 որդի ունի քաղաքացիական ամուսնությունից:

10791 | 2
Facebook