Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

Հողերը մնացել են անմշակ, համայնքները դատարկվում են. գյուղացիներն՝ իրենց խնդիրների մասին

17:03, կիրակի, 23 օգոստոսի, 2015 թ.
Հողերը մնացել են անմշակ, համայնքները դատարկվում են. գյուղացիներն՝ իրենց խնդիրների մասին
     Մարզային համայնքների բնակիչները, պարզվում է, սեփական հոգսի ու խնդիրների մեջ կքած, այնքան էլ չեն հետաքրքվում մայրաքաղաքում տեղի ունեցող իրադարձություններով: Գեղարքունիքի մարզի շատ բնակիչներ ՄԱՄՈՒԼ.am-ի թղթակցի հետ զրույցում անկեղծացան, որ թեև տեղյակ են անցկացվող բողոքի ցույցերից, սակայն ժամանակ չունեն ո՛չ մասնակցելու, ո՛չ էլ սեփական կարծիքն ու բողոքն արտահայտելու. «Գյուղացի մարդ ենք: Առավոտ լույսը բացվում ա, մտածում ենք՝ անասունին դաշտ ուղարկենք, դաշտի խոտը հնձենք, գարու, ցորենի մնացած-մնացած հոգսերի մասին…Տեսնում ենք, որ ժողովուրդն ուզում է ինչ-որ բան անի: Լսում ուրախանում ենք, բայց քաղաք գալու, ցույցերին մասնակցելու հնարավորություն էլ չունենք»: Տեղաբնակների ներկայացմամբ՝ գյուղերում տղամարդ գրեթե չի մնացել, ինչի պատճառով հողերը մնացել են անմշակ: Անմշակ են, քանի որ հողագործությունը մեծ եռանդ ու ֆիզիկական ուժ է պահանջում, իսկ գյուղում մնացած ծերերն ու կանայք ի վիճակի չեն նման աշխատանքներ կատարել: Երիտասարդներն, առաջին իսկ հնարավորության դեպքում, հեռանում են հայրենի գյուղից` դառնում «խոպանչիներ»: «Ջեհելները լրիվ խոպան են գնացել: Ի՜նչ անեն: Էթում են, փող են բերում, ֆիրմա ավտո են առնում, տաքսու տակ քշում են, մի կերպ ապրում են»,- պատմում էին մեր զրուցակիցները՝ նշելով, որ նրանցից շատերը, լավագույն դեպքում, ստեղծում են պայմաններ և ընտանիքներին են տեղափոխում իրենց մոտ, ինչի հետևանքով գյուղական համայնքները կամաց-կամաց դատարկվում են:
6602 | 1
Facebook