Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

Մանղալի վրա արված խորովածը վտանգավոր է առողջության համար. իրանցի գիտնականներ

14:06, կիրակի, 23 օգոստոսի, 2015 թ.
Մանղալի վրա արված խորովածը վտանգավոր է առողջության համար. իրանցի գիտնականներ
     Պարզվում է` մանղալի վրա արված խորովածը վտանգավոր է առողջության համար: Այս մասին հայտարարել են իրանցի գիտնականները: Համաձայն լաբորատոր փորձարկումների արդյունքների և համակարգչային մոդելավորման գործընթացների, գիտնականները պարզել են, որ փայտի վրա պատրաստված խորոված միսը` համեմված փայտի ծխի հետ, անչափ վնասակար է, թեպետ այս կարծիքի հետ շատերը համաձայն չեն: Նույն իրանցի գիտնականների համոզմամբ՝ այրվող փայտի ծուխը հավասար է ծխախոտի ծխին, ավելին, նրա վնասակար ազդեցությունն ավելի մեծ է, և մանղալում պատրաստված խորովածն օրգանիզմին պատճառում է նույնքան վնաս, որքան ծխախոտը: Ինչպես նշում է IRNA ինֆորմացիոն գործակալությունը, ծխում գոյություն ունեցող վտանգավոր միացությունները խորովածի կամ փայտի վրա այլ խորտիկների պատրաստման ժամանակ կարող են մեծացնել մարդու ԴՆԹ-ի մուտացիաների հավանականությունը հարյուր անգամ:
     Թե որքանով են ճիշտ իրանցի գիտնականները, պարզ չէ, բայց այն, որ հայը ոչ մի գնով չի հրաժարվի և առաջին իսկ հնարավորության դեպքում մանղալի վրա կշարի անուշաբույր խորովածը, փաստ է:
13770 | 2
Facebook