Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Նոր սարքերը վերջնականապես կսննկացնեն վարորդներին

18:06, ուրբաթ, 21 օգոստոսի, 2015 թ.
Նոր սարքերը վերջնականապես կսննկացնեն վարորդներին
     Վերջին օրերին ակտիվացել են խոսակցություններն այն մասին, որ առաջիկա օրերին Հայաստան են ներմուծվելու տեսանկարահանող նոր սարքեր, որոնք էականորեն տարբերվում են ներկայիս արագաչափերից ու տեսախցիկներից: Ասում են, նոր սարքերը փոխարինելու են խաչմերուկներում տեղադրված տեսախցիկներին:
     Ասում են նաև, որ դրանց առանձնահատկությունն այն է, որ յուրաքանչյուր խաչմերուկում ֆիքսելու է ավտոմեքենայի տվյալներն, իսկ հաջորդ խաչմերուկում համեմատելու է նույն ավտոմեքենայի տվյալների հետ և ստուգելու, թե քանի րոպեում է տվյալ ավտոմեքենան մի կետից անցել մյուսը: Այդ համեմատության արդյունքում էլ որոշվելու է՝ արդյո՞ք տվյալ մեքենան խաչմերուկների միջև ընկած տարածքն անցնելիս չի գերազանցել սահմանված արագությունը: Եվ եթե արձանագրվել է սահմանված արագության գերազանցում, ապա վարորդը կստանա տուգանքի մասին ծանուցում:
Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
22847 | 14
Facebook