Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

Իրական դժբախտություններ, որոնք տեղի են ունեցել ֆիլմերի նկարահանումների ժամանակ

23:08, հինգշաբթի, 20 օգոստոսի, 2015 թ.
Իրական դժբախտություններ, որոնք տեղի են ունեցել ֆիլմերի նկարահանումների ժամանակ

Շարքային դիտողին հաճախ թվում է, թե ֆիլմ նկարահանելը հետաքրքիր ու հեշտ գործընթաց է, սակայն քչերը գիտեն, որ հաջող էկրանավորման ետևում ոչ միայն ստեղծագործական խմբի քրտնաջան աշխատանքն է, այլև երբեմն՝ իրական դժբախտությունները:
    
     «Ստի պատրանք»


     Այն դրվագում, երբ Հենլի Ռիիվզը փախուստ է կատարում ջրային խցիկից, դերասանուհի Այլա Ֆիշերը քիչ է մնացել իսկապես խեղդվի: Նրա ձեռնաշղթաներն արգելափակվել են, և դերասանուհին 3 րոպե անց է կացրել ջրի տակ:
    
     «Անզսպելիները-2»

     Ֆիլմի նկարահանումների ժամանակ մահացել է մեկ կասկադյոր, իսկ մյուսին կանքի վերադարձնելու համար բժիշկները պայքարել են 5 ժամ: Պատճառը եղել է այն, որ ինչ-որ բան սխալ է ընթացել ռետինե պայթող նավակի դրվագում:
    
     «Հարի Փոթերն ու մահվան շնորհները. մաս1»

     Դենիելա Ռեդքլիֆին փոխարինող կրկնորդիչ Դեվիդ Հոլմսը նկարահանման հրապարակում վնասել է պարանոցը: 25-ամյա դերասանը մասնակցել է թռիչքների տեսարանին և բախվել պատին, ինչի հետևանքով նրա մարմնի վերին հատվածը պարալիզվել է:
    
     «Տղաների խրախճանք Վեգասում 2»

    

     Կասկադյոր Սքոթթ ՄաքԼինը մեքենաների վթարի տեսարանում ստացել է գլխի ու մարմնի այլ մասերի լուրջ վնասվածքներ և դատի տվել «Warner Bros» ընկերությանն՝ իր առողջությանը լուրջ վնաս հասցնելու դիմաց փոխհատուցում պահանջելով:
    
     «Սև ասպետը»

     Օպերատոր Քոնվեյ Ուիքլիֆը զոհվել է, երբ նրա մեքենան հնարքներից մեկի նկարահանման ժամանակ չի կարողացել շրջադարձ կատարել և մեծ արագությամբ բախվել է ծառին:
    
     «Ագռավը»

     Այս ֆիլմի նկարահանումների ժամանակ տեղի ունեցած ողբերգությունը ցնցել էր ողջ Հոլիվուդը: Կեղծ ատրճանակից դուրս թռած խլացուցիչը հարվածել է հայտնի Բրյուս Լիի որդու՝ Բրենդոն Լիի որովայնին: Վերջինը մահացել է չդադարող արյունահոսությունից:
    
     «3 իքս»

     Վին Դիզելի փոխարինող կրկնորդիչ Հարրի Օ'Կոննորը տեսարանում, որտեղ պետք է օդապարիկով ներքև իջներ, մեծ արագությամբ բախվել է կամրջին ու զոհվել: Մարտաֆիլմի հեղինակները տվյալ տեսարանը մտցրել են ֆիլմի մեջ (հանելով միայն փոխարինողի մահվան պահը)՝ որպես հիշատակ նրա կերտած վերջին դերի:
    
     «Լավագույն կրակողը»

     Բլոքբասթերի նկարահանումների ժամանակ կասկադյոր-օդաչու Արթ Շոլլը կորցրել է ինքնաթիռի ղեկավարումն ու ընկել Խաղաղ օվկիանոս: Որոնողական աշխատանքների արդյունքում չի հաջողվել գտնել ոչ նրա մարմինը, ոչ էլ ինքնաթիռը:
    
     «Մթնշաղի տարածք»

     Վիետնամական ճակատամարտի նկարահանումների ժամանակ ուղղաթիռի օդաչուն չի կարողացել ղեկավարել ինքնաթիռն ու այն կործանվել է՝ սպանելով 3 դերասանների՝ Վիկ Մորրոյին, 7 տարեկան Մու-Սա Դին Լիին և 6 տարեկան Ռենե Շին-Յիին: Ընդ որում՝ տղամարդու ու երեխաներից մեկի գլուխները կտրվել են պտուտակավոր շեղբերով: Ռեժիսոր Ջոն Լենդսին այդ առիթով կանգնել է դատարանի առջև, բայց դատավորները, դիտելով ողբերգության կադրերը, նրան անմեղ են ճանաչել:

10854 | 1
Facebook