Խնդրում ենք սպասել...

Համացանց

Ուսանողները սեպտեմբերի 1-ին դասադուլ կանեն

17:41, չորեքշաբթի, 19 օգոստոսի, 2015 թ.
Ուսանողները սեպտեմբերի 1-ին դասադուլ կանեն

Ուսանողների մի մասը պատրաստվում է սեպտեմբերի 1-ից դասադուլ սկսել: Նպատակը ուսանողների շրջանում իրազեկում անցկացնելն է սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ: «Բարև երիտասարդ, ուսանող, համերկրացիներ: Կարծում եմ` բոլորիս մտահոգում են մեր երկրում ծառացած խնդիրներն ու դրանց գլխավոր հետևանքն, այն է՝ հայ ազգի ոչնչացում: Դասերն, իհարկե, կարևոր են, բայց վերոնշյալ աղետի դեմն առնելն ուղղակի յուրաքանչյուրիս սրբազան գործն է: Դրա համար սեպտեմբերի 1-ից եկեք համախմբվենք ազատության հրապարակում ու ցույց տանք, թե ովքեր են տերերն էս երկրի»,- ասվում է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում տարածված հաղորդագրության մեջ:

12293 | 1
Facebook