Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Գյումրու 102 ռուսական ռազմաբազայի զինծառայողները միշտ էլ ազատ ելումուտ են ունեցել քաղաքի բնակելի հատված

17:35, չորեքշաբթի, 19 օգոստոսի, 2015 թ.
Գյումրու 102 ռուսական ռազմաբազայի զինծառայողները միշտ էլ ազատ ելումուտ են ունեցել քաղաքի բնակելի հատված

Ավետիսյանների ընտանիքի բնաջնջումից հետո Գյումրու թիվ 102 ռուսական ռազմաբազայում տիրող բարքերի, զինծառայողների վարքի մասին տարբեր խոսակցություններ էին շրջանառվում: Այդ զրույցները շրջանառվում են մինչ օրս: Ասում են` ռազմաբազայի զինծառայողները միշտ էլ ազատ ելումուտ են ունեցել քաղաքի բնակելի հատված: Ըստ տեղաբնակների` նրանք դուրս էին գալիս նույնիսկ գիշերները, զենքով, և ուզած ժամանակ ցանկացած հարցով մոտենում որևէ բնակարանի, ազատորեն շփվում բնակիչների հետ: Համաձայն խոսակցությունների` վերջինները հիմնականում հարբած էին լինում, ժամերով նստում որևէ սրճարանում, զրույցի բռնվում հայ երիտասարդների հետ և խնդրում իրենց խմիչք հյուրասիրել: Ասում են նաև, որ նրանք բաճկոններ, վրաններ, տարածքից հավաքած պղինձ էին վաճառում տեղաբնակներին:

Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
5534 | 0
Facebook