Խնդրում ենք սպասել...

Համացանց

Նարե՛կ, գնա հանգստացիր ու փորձիր մարդկանց և կուսակցության անուն տալուց պատասխանատու լինել. Դավիթ Սանասարյանի արձագանքը

00:00, շաբաթ, 15 օգոստոսի, 2015 թ.
Նարե՛կ, գնա հանգստացիր ու փորձիր մարդկանց և կուսակցության անուն տալուց պատասխանատու լինել. Դավիթ Սանասարյանի արձագանքը

Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան էջում արձագանքել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանի հայտարարությանը, ըստ որի` «Ժառանգություն» կուսակցության անդամները հարձակվել են գրասենյակի վրա և իրենց անդամներին ծեծել:
    
     «Բոլոր նրանք, ովքեր Նարեկ Սամսոնյանի ՑՈՒՑՄՈՒՆՔԻ հիման վրա սկսեցին «Ժառանգության», իմ վրա ցեխ շպրտել, նույն գծի մեջ են՝ ցեխոտել ու ապականել մեզ կամ էլ շատ զգայուն են ու նման հուզումնալից հեքիաթից հետո սիրտները չի դիմացել ու միանգամից ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ են ուզում հաստատվի էս անիծված աշխարհում...
     Ըստ Նարեկ Սամսոնյանի տրամաբանության` Ժիրինովսկին է սպանել Քենեդուն, իսկ Էպոսագետ Վարդան Սեդրակյանը Արիստոտելի հորեղբայրն է եղել...
     Հասկանում եմ, որ «Ժառանգության» նկատմամբ մաղձ կա, Րաֆֆի Հովհաննիսյանի նկատմամբ ատելություն կա, բայց ասենք Անդրիաս Ղուկասյանը «Ժառանգության» հետ ի՞նչ կապ ունի, Նարե՛կ, գնա հանգստացի ու փորձիր մարդկանց և կուսակցության անուն տալուց պատասխանատու լինել...
     Ես դատապարտում եմ բռնությունը, բայց...
     Ես խոսեցի Հովսեփի ու մյուսների հետ. Նարեկի հետ բանավեճ են ունեցել ֆեյսբուքում, հետո Նարեկը մի քանի անգամ զանգել է Հովսեփին ու հրավիրել իրենց գրասենյակ, գնացել են 5 հոգով (և ոչ թե 7, ինչպես Նարեկն է ներկայացնում) մտել են ներս ու միանգամից սադրանք է տեղի ունեցել, հարձակվել են տղաների վրա, տղաները ինքնապաշտպանվել են, վերջինների վրա գազային ատրճանակով կրակել են գրասենյակատերերը, որից հետո տղաները դուրս են եկել, իսկ մի երկուսին հետ են կանչել թե էկեք հաշտվենք, ու ծեծել են անխնա...
     Հ.Գ. Նայում եմ 1in.am-ի տեսանյութը ու վատ եմ զգում...Միայն նրա համար, որ Նարեկի հետ տարբեր ճակատներում պայքարել եմ, բայց այս տղան անճանաչելի է դարձել...
     Հ.Գ.1 Ֆեյսբուքում տեսա, որ Նարեկին բազմաթիվ վիրավորողներ կան, խնդրանքս է, չանել դա, հուսով եմ մի օր Նարեկը կզղջա իր արածների համար...»,- գրել է ժառանգական Դավիթ Սանասարյանը:

Բոլոր նրանք, ովքեր Նարեկ Սամսոնյանի ՑՈՒՑՄՈՒՆՔԻ հիման վրա սկսեցին Ժառանգության, իմ վրա ցեխ շպրտել, նույն գծի մեջ են՝ ցեխո...

Posted by Davit Sanasaryan on 14 Օգոստոս, 2015
6018 | 1
Facebook