Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Նաիրիտցիներն աշխատավարձերը ստացել են շանտաժի միջոցով

16:01, չորեքշաբթի, 05 օգոստոսի, 2015 թ.
Նաիրիտցիներն աշխատավարձերը ստացել են շանտաժի միջոցով

«Մեզ առաջարկվեց կնքել պայմանագիր ու հրաժարվել տույժ-տուգանքներից, այսինքն՝ ստանալ միայն մայր գումարը: Մենք, եթե համաձայն չլինեինք, կարող էինք դիմել դատարան: Բոլոր նրանք, ովքեր դիմել են և իրենց հայցը բավարարվել է, այսինքն՝ գործարանին պարտադրվել է վճարել նաև տույժ-տուգանքները, նրանց ևս ասվել է՝ աշխատավարձ ստանալու համար, պետք է հրաժարվեք տույժ-տուգանքներից։ Այսինքն՝ դատարանի որոշումը չի կատարվել, ինչը ես շանտաժ եմ համարում մեր նկատմամբ ու պարտադրանք»,- այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Նաիրիտ» գործարանի մամուլի նախկին խոսնակ Անուշ Հարությունյանն, ով պատրաստվում է իրավաբանների հետ խորհրդակցել, այնուհետև դիմել դատարան՝ նաիրիտցիների դեմ «շանտաժ» իրականացնելու հայցով։

Վերջինի խոսքով` իրենց շանտաժի է ենթարկել նա, ով վճարել է աշխատավարձերը: Թեև «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները երեկ ստացել են աշխատավարձերը, սակայն շարունակելու են իրենց պայքարը գործարանի վերագործարկման համար:

«Եթե կառավարությունը շարունակի հիմք ընդունել համաշխարհային բանկի աուդիտն ու հայտարարի, որ «Նաիրիտը» պետք է լուծարվի, փակվի և այն աշխատեցնելը տնտեսապես անիմաստ է, ապա բողոքի ակցիաները շատ ավելի բուռն կլինեն»,- ամփոփեց նա:

4509 | 0
Facebook