Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

Ձմերուկը մեծ քանակությամբ երկաթ է պարունակում

15:18, չորեքշաբթի, 05 օգոստոսի, 2015 թ.
Ձմերուկը մեծ քանակությամբ երկաթ է պարունակում

Ձմերուկը շոգին դիմանալու ամենալավ միջոցներից մեկն է: Այն ունի միզամուղ հատկություն, քանի որ պարունակում է մեծ քանակությամբ ջուր, որը օրգանիզմից հեռանում է արագ։ Այն իր հետ դուրս է բերում նյութափոխանակության հետևանքով օրգանիզմում կուտակված վնասակար նյութերը։ Միզամուղ հատկությունների շնորհիվ ձմերուկը շատ օգտակար է հատկապես կամային հիվանդությունների դեպքում։ Ձմերուկը հարուստ է նաև վիտամիններով՝ C, B, ֆոլաթթվով և շաքարով: Այն խորհուրդ է տրվում նաև ցիռոզի, արթրիտի, նեֆրիտի, աթերոսկլերոզի, փորկապության դեպքում: Ձմերուկը մեծ քանակությամբ երկաթ է պարունակում, որի շնորհիվ այն պարզապես անհրաժեշտություն է անեմիայով տառապողների համար: Շատ օգտակար է շաքարախտով հիվանդների համար:

Թեև ձմերուկն ունի օգտակար հատկություններ, բայց չպետք է չարաշահել, քանի որ օրգանիզմում առաջանում է ավելորդ հեղուկ, որի պատճառով ավելորդ ծանրաբեռնվածություն է առաջանում սրտի, անոթների ու երիկամների վրա:

8284 | 0
Facebook