Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Տարադրամի փոխարժեքները հայաստանյան բանկերում

14:56, չորեքշաբթի, 05 օգոստոսի, 2015 թ.
Տարադրամի փոխարժեքները հայաստանյան բանկերում

Հայաստանյան բանկերն այսօր` օգոստոսի 5-ին, առաջարկում են տարադրամի հետևյալ փոխարժեքները:

· 1 դոլարի միջինացված փոխարժեքը` առք` 476,57 դրամ, վաճառք` 480,12 դրամ:

· 1 եվրոյի միջինացված փոխարժեքը` առք` 515,31 դրամ, վաճառք` 524,55 դրամ:

· 1 ռուբլու միջինացված փոխարժեքը` առք 7,49 դրամ, վաճառք` 7,81 դրամ:

Դոլարի առքի առավելագույն փոխարժեքն առաջարկում են 9 բանկեր` 477 դրամ, նվազագույնը` 6 բանկեր` 476 դրամ: Դոլարի վաճառքի առավելագույն փոխարժեքն առաջարկում են 7 բանկեր` 480,50 դրամ, իսկ նվազագույն փոխարժեքն առաջարկում են «Արմսվիսբանկ»-ը և «ԲՏԱ Բանկը»` 479,50 դրամ:

Եվրոյի առքի առավելագույն փոխարժեքն առաջարկում են «ԲՏԱ բանկ»-ը, «Պրոմեթեյ»-ը, և «Արդշինբանկ»-ը ` 517 դրամ, նվազագույնն` «Արարատբանկ»-ը` 513 դրամ: Եվրոյի վաճառքի առավելագույն փոխարժեքմ առաջարկում են կազմում է 531 դրամ` «Արարատբանկ»-ում: Վաճառքի նվազագույն փոխարժեքն առաջարկում են 5 բանկեր` 526 դրամ:

Ռուբլու առքի առավելագույն փոխարժեքը 7,55 դրամ է` «ԲՏԱ» բանկում: Նվազագույնն` «Արցախբանկ»-ում է` 7,25 դրամ: Ռուբլու վաճառքի առավելագույն փոխարժեքն «Արցախբանկ»-ում և «Յունիբանկ»-ում է` 8 դրամ: Վաճառքի նվազագույն փոխարժեքն առաջարկում է «ՊրոԿրեդիտ բանկ»-ը` 7,73 դրամ:

8340 | 0
Facebook