Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մարգարյանը՝ պատանիների Եվրոպայի փոխչեմպիոն

12:41, չորեքշաբթի, 05 օգոստոսի, 2015 թ.
Մարգարյանը՝ պատանիների Եվրոպայի փոխչեմպիոն
     Շվեդիայի Լանդսկրոնա քաղաքում ընթացող ծանրամարտի մինչև 15 և մինչև 17 տարեկան աղջիկների ու պատանիների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից արծաթե մեդալ նվաճեց 69 կգ քաշային Կարեն Մարգարյանը: Մինչև 15 տարեկանների պայքարին մասնակցած էջմիածինցի ծանրորդը պոկում վարժությունում գլխավերևում պահեց 99 կգ, իսկ հրումում՝ 127 կիլոգրամ: Այս քաշային կարգում հաղթող դարձավ Լեհաստանի ներկայացուցիչ Բարտլոմեյ Ադամուսը (246` 110+136): Բրոնզե մեդալակիր երկամարտի 225 կգ արդյունքով դարձավ բուլղարացի Կրիստիան Յորդանովը:
3937 | 0
Facebook