Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ինձ համար առաջին տեղում ընտանիքն է. Նունե Եսայանը նշում է ծննդյան տարեդարձը

13:26, չորեքշաբթի, 05 օգոստոսի, 2015 թ.
Ինձ համար առաջին տեղում ընտանիքն է. Նունե Եսայանը նշում է ծննդյան տարեդարձը

«Ինձ համար առաջին տեղում ընտանիքն է: Կարող եմ ամեն ինչ թողնել հանուն ընտանիքիս: Մայր դառնալն ամենակարևորն է, ընտանիք, ամուսին, երեխաներ: Երբ ասում են «երջանիկ կին», դա չի նշանակում, որ թղթի վրա գրված է, թե որ դեպքերում է կինը երջանիկ: Կնոջ երջանկությանը բանաձև չկա»,- հարցազրույցներից մեկի ժամանակ անկեղծացել է երգչուհի Նունե Եսայանը:

Երգչուհու կարիերան սկսվել է Երևանի ջազային և էստրադային արվեստի պետական քոլեջից: Առաջին ուսուցիչներն են եղել ջազ երգչուհի Տաթևիկ Հովհաննիսյանն ու կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանը: Ավարտելով քոլեջը` ընդունվել է Կ. Օրբելյանի ղեկավարած Հայաստանի պետական ջազ նվագախումբ:

Թողարկել է ավելի քան 10 ձայնասկավառակ, նկարահանել է շուրջ 20 տեսահոլովակ: Մենահամերգներով հանդես է եկել Հայաստանում և արտասահմանյան բազմաթիվ երկրներում: Երգչուհու երգացանկում գերակշռում են ժողովրդական երգերը:

Նունե Եսայանը մասնակցել է տեղական և միջազգային բազմաթիվ մրցույթների ու արժանացել պատվավոր մրցանակների, իսկ 2006-ին արժանացել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչմանը:

9368 | 0
Facebook