Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում. ՀՀ ՊՆ N զորամասի հրետանու շտաբի պետը մահացել է

11:15, չորեքշաբթի, 05 օգոստոսի, 2015 թ.
Ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում. ՀՀ ՊՆ N զորամասի հրետանու շտաբի պետը մահացել է
     Օգոստոսի 5-ին՝ ժամը 05.28-ին ահազանգ է ստացվել, որ Սառնակունք-Անգեղակոթ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժշետ է փրկարարների օգնությունը:
     Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
     Դեռևս չբացահայտված հանգամանքներում Սիսիան-Երևան ավտոճանապարհի մոտ 19 կմ-ում բախվել են «ԴԱՖ» մակնիշի 598 ԼՏ 61 պետհամարանիշով բեռնատարը (վարորդ Ա. Գ.) և «Օպել վեկտրա» մակնիշի 29 ՍՍ 881 պետհամարանիշով ավտոմեքենաները:
     Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասելը «Օպել վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Վ. Խ-ն (ծնվ. 1980թ.) և ուղևոր Ա. Հ-ն (ծնվ. 1984թ.), տեղի ուժերով տեղափոխվել են Սիսիան քաղաքի ԲԿ:
     Բժիշկները Վ. Խ-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Ա. Հ-ինը՝ ծանր:
     Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել և գազազրկել են ավտոմեքենաները:
    
     Գագիկ Շամշյանը հայտնում է, որ ՀՀ ՊՆ N զորամասի հրետանու շտաբի պետ Ա. Հ-ն մահացել է:
10852 | 0
Facebook