Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

ԲՀԿ-ի փոխարեն Ծառուկյանը կհովանավորի ՀՅԴ-ին. «Ժամանակ»

10:03, չորեքշաբթի, 05 օգոստոսի, 2015 թ.
ԲՀԿ-ի փոխարեն Ծառուկյանը կհովանավորի ՀՅԴ-ին. «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է. «Հուլիսի 24-ին ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանը այցելել էր Բեյրութ և, ըստ պաշտոնական տեղեկատվության, հանդիպում ունեցել տեղի հայ համայնքի և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի հետ: Այդ հանդիպման ժամանակ էլ Ծառուկյանը իր անունը կրող հիմնադրամի անունից 500 հազար դոլար է նվիրել կաթողիկոսությանը, որի մի մասը կօգտագործվի սիրիահայերի կարիքների համար:
     Կարելի է կարծել, որ նույնիսկ քաղաքականությունից դուրս գալուց հետո Ծառուկյանը չի կարող առանց բարեգործության, որ բարեգործությունը նրա համար կենսակերպ է դարձել, և նա անգամ առանց քաղաքական շահախնդրության հարյուր հազարներ է նվիրաբերում Անթիլիասի կաթողիկոսությանը: Բայց Ծառուկյանի բեյրության լուսանկարները, որոնցում նա պատկերված է Լիբանանի ՀՅԴ կառույցի պատասխանատուների ընկերակցությամբ, հուշում են, որ Ծառուկյանը շարունակում է բարեգործությամբ զբաղվել բացառապես քաղաքական ենթատեքստով, և եթե նախկինում նա բարեգործություն էր անում հանուն ԲՀԿ-ի, ապա հիմա փոխվել է հասցեատերը, և Ծառուկյանի հովանավորյալն այժմ ՀՅԴ-ն է: Նույնիսկ Բեյրութի ոչ դաշնակցական կառույցներն են պնդում, որ Ծառուկյանի կողմից նվիրաբերված գումարից 200 հազարը հատկացվել է անմիջականորեն Բեյրութի ՀՅԴ կառույցին, չնայած մեծ հաշվով՝ Անթիլիասի կաթողիկոսության և ՀՅԴ բյուրոյի միջև մեծ տարբերություն չկա, և դրա ապացույցը դարձյալ Ծառուկյանի բեյրության լուսանկարներն են, որոնցում եթե Ծառուկյանի մի կողմում կանգնած էր Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն, ապա մյուս կողմում՝ ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը և ՀՅԴ քաղաքական ու հոգևոր կառույցների ղեկավարները»:
     Մանրամասները՝ թերթի համարում:

5297 | 0
Facebook