Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նիժնի Նովգորոդում հայտնաբերել են 6 երեխաների և նրանց մոր դիերը

00:15, չորեքշաբթի, 05 օգոստոսի, 2015 թ.
Նիժնի Նովգորոդում հայտնաբերել են 6 երեխաների և նրանց մոր դիերը
     Նիժնի Նովգորոդում դաժան սպանություն է տեղի ունեցել:
     Իրավապահներն առավոտյան բնակարաններից մեկում հայտնաբերել են վեց երեխաների և նրանց մոր մասնատված դիերը, հայտնում է «Լայֆնյուզը»:
     Հուլիսի 25-ից մինչև վեց տարեկան երեխաները չեն հաճախել մանկապարտեզ. չունենալով որևէ լուր` տնօրինությունը և ընտանիքի բարեկամները հայտնել են իրավապահներին:
     Բնակարան այցելած ոստիկանները դուռը փակ են գտել, իսկ հարևաններն ասել են, որ առավոտյան ընտանիքի հայրը դուրս է եկել տանից ու քայլել է անհայտ ուղղությամբ: Քննչական խումբը պատուհանից ներս է մտել ու հայտնաբերել ընտանիքի անդամներին` սպանված:
     Ինչպես նշել են տեղի իրավապահները, ընտանիքի հայրը` 1963թ. ծնված Օլեգ Բ-ն սպանության հիմնական կասկածյալն է: Նա հանդիսանում է կրոնական կազմակերպության անդամ, ունի հոգեկան խանգարումներ:
9739 | 2
Facebook