Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կանայք մեղադրել են «Adidas»-ին՝ սեքսիզմի համար

01:03, չորեքշաբթի, 05 օգոստոսի, 2015 թ.
Կանայք մեղադրել են «Adidas»-ին՝ սեքսիզմի համար
     «Մանչեսթեր Յունայթեդ»-ի՝ նոր մրցաշրջանի համար նախատեսված համազգեստը բողոքի ալիք է բարձրացրել մի շարք կանանց շրջանում։ Նրանք դա որակել են սեքսիզմ։ Կանայք դիմել են «Adidas»-ին՝ նշելով․ «Ինչո՞ւ է կանանց շապիկի V-ձև բացվածքն ավելի խորը, քան տղամարդկանցը։ Մեզանից ոմանք չեն սիրում ի ցույց դնել կուրծքը»։
Նշենք, որ այդ հայտարարությունը, հայտնվելով մամուլում, բողոքի մեծ ալիք է բարձրացրել կանանց շրջանում։ Նրանք պահանջել են ձևափոխել համազգեստը։
Եղել են նաև կանայք, որոնց դուր է եկել նոր համազգեստը․ «Սա սեքսիզմ չէ։ Որպես գեղեցիկ կուրծք ունեցող կին՝ կարող եմ ասել, որ նման բացվածքով շապիկն ավելի հարմար է կրել»։
Տղամարդ-երկրպագուները նույնպես համարում են, որ շապիկները պետք է տարբերվեն․ «Կանանց շապիկները պետք է տարբերվեն տղամարդկանց շապիկներից։ Մենք ստեղծված ենք տարբերություններով»։
Նշենք, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը և «Adidas»-ը չեն մեկնաբանել իրավիճակը։
8390 | 0
Facebook