Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Պետք է արվեստին տեղ թողնել և համբերել. այսօր Արտո Թունջբոյաջյանի ծննդյան օրն է

14:50, երեքշաբթի, 04 օգոստոսի, 2015 թ.
Պետք է արվեստին տեղ թողնել և համբերել. այսօր Արտո Թունջբոյաջյանի ծննդյան օրն է

«Ամեն մարդ ունի իր համեմունքը, կրկնօրինակելը վատ է: Ինձ համար դա է կարևոր: Եթե նայենք աշխարհի փորձին, ապա կտեսնենք, որ այսօր օրինակ են նրանք, ովքեր և տաղանդ ունեն, և դրայվ, յուրահատուկ են և ինքնատիպ: Երգիչը պետք է այդպիսին լինի, այլապես նա ինձ համար լավագույնը չէ»,- այս կարծիքին է երաժիշտ Արտո Թունջբոյաջյանը:

Երգիչը ծնվել է 1957-ի օգոստոսի 4-ին, Ստամբուլում: 11 տարեկանից սկսել է ստեղծագործել: Հյուրախաղերով հանդես է եկել Թուրքիայում և Եվրոպայում: 1981-ին մեկնել է ԱՄՆ: Ամերիկյան ջազի վարպետներն անմիջապես նկատել են նրան և համագործակցություն առաջարկել:

1985-ին թողարկել է առաջին «VirginLand» և «Main Root» ալբոմները: Հիմնել է «Night Ark» հայտնի ամերիկահայ ջազ-քառյակը, իսկ 1998-ին եկել է Հայաստան և հիմնել «Armenian Navy Band» խումբը: Թողարկել է չորս ալբոմ, որոնք արագորեն տարածվել են ողջ աշխարհով: Խումբը նվաճել է «BBC» բրիտանական հեղինակավոր ռադիոկորպորացիան: 2006-ին խմբին շնորհվել է «Audience World Music Award» մրցանակը, իսկ 2011-ին արժանացել է «Գրեմմի» մրցանակի: Նվագում է դուդուկ, հարվածային գործիքներ, սազ, մանդոլին, նունիսկ` «գարեջրի շիշ»:

«Լավ մասնագետ դառնալու ու ճիշտ գնահատականի արժանանալու համար չպետք է կարևորել կոմերցիան: Պետք է արվեստին տեղ թողնել և համբերել, արվեստի մարդը պետք է ժամանակ ունենա»,- համոզված է երգիչը:

4177 | 0
Facebook