Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Լավրովը բացահայտել է Պուտինի` «Իսլամական պետության» դեմ պայքարի ծրագիրը

13:33, երեքշաբթի, 04 օգոստոսի, 2015 թ.
Լավրովը բացահայտել է Պուտինի` «Իսլամական պետության» դեմ պայքարի ծրագիրը

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ հանդիպման ժամանակ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը բացայատել է Վլադիմիր Պուտինի` ԻՊ ահաբեկիչ զինյալների դեմ պայքարի հատուկ ծրագիրը: Այս մասին հաղորդում է «ԷռԲէԿա»-ն` հղում անելով ՌԴ արտգործնախարարության կայքում տեղ գտած հայտարարությանը:

ԱՄՆ պետքարտուղարի և Պարսից ծոցի երկրների իր գործընկերների հետ հանդիպման ընթացքում Լավրովը հայտնել է, որ Կրմելն առաջարկում է ահաբեկչական այդ ծայրահեղ խմբավորման դեմ պայքարի հարցում ներառել նաև սիրիական բանակին և քրդերին:

«Լավրովը բացատրել է ռուսական կողմի առաջարկի կարևորությունը` նշելով, որ միջազգային իրավական հիմունքների վրա պետք է ստեղծել հակաահաբեկչական լայն ճակատ, որը հուսալի արգելք կհանդիսանա Սիրիայում և Իրաքում տեղակայված ահաբեկիչների համար: Սակայն, ՌԴ ԱԳ նախարարի խոսքով` այդ պայքարում անհրաժեշտ է ներառել նաև սիրիական բանակին և քրդերին, որոնք արդեն իսկ իրենց հողի վրա պայքարում են ԻՊ զինյալների դեմ»,- նշված է հայտարարության մեջ:

6644 | 0
Facebook