Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ավան Առինջի ռեստորանում թունավորվածները դուրս են գրվել հիվանդանոցից. թունավորման պատճառների մասին` վաղը

13:01, երեքշաբթի, 04 օգոստոսի, 2015 թ.
Ավան Առինջի ռեստորանում թունավորվածները դուրս են գրվել հիվանդանոցից. թունավորման պատճառների մասին` վաղը

Ինչպես արդեն հայտնել էինք, Երևանի Ավան Առինջ թաղամասի «Հատիսի լանջին» ռեստորանային համալիրից սուր թունավորմամբ հիվանդանոց էր տեղափոխվել 29 քաղաքացի:

Այս պահի դրությամբ` հիվանդների առողջական վիճակը լավ է, բոլորը դուրս են գրվել հիվանդանոցից: Այս մասին ՄԱՄՈՒԼ.am-ը տեղեկացավ Առողջապահության նախարարությունից:

Ինչպես նշեց նախարարի մամլո քարտուղար Անահիտ Հայթայանը, սննդից թունավորման պատճառների մասին կհայտնեն վաղը` օգոստոսի 5-ին կայանալիք ասուլիսի ժամանակ:

3187 | 0
Facebook