Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Վեց տարեկանում Լուին փողոցում արդեն համերգներ էր տալիս. այսօր Լուի Արմսթրոնգի ծննդյան տարեդարձն է

14:01, երեքշաբթի, 04 օգոստոսի, 2015 թ.
Վեց տարեկանում Լուին փողոցում արդեն համերգներ էր տալիս. այսօր Լուի Արմսթրոնգի ծննդյան տարեդարձն է

Այսօր` օգոստոսի 4-ին, ջազային ամերիկացի հայտնի նվագող, վոկալիստ և անսամբլի ղեկավար Լուի Արմսթրոնգի ծննդյան օրն է: Ճանաչված երգիչը մեծ ազդեցություն է ունեցել ջազի զարգացման ու տարածման հարցում: Նրան անվանում են «ջազի հայր»։

Արմսթրոնգի մանկությունն այնքան էլ քաղցր չի եղել։ Ծնվել է Նոր Օռլեանում։ Մայրն աշխատում էր լվացքատանը և միաժամանակ զբաղվում անօրինական մարմնավաճառությամբ, իսկ հայրը լքել էր ընտանիքը, երբ Լուին հինգ տարեկան էր։ Երեխային մեծացնում էր տատիկը, ով նախկին ստրկուհի էր։ Մանկուց Լուին ստիպված էր աշխատել, որպեսզի հոգար ընտանիքի կարիքները։ Նա աշխատում էր որպես թերթ վաճառող, ածուխ կրող և այլն։ Վեց տարեկանում Լուին փողոցում արդեն համերգներ էր տալիս։ Նա ինքնուրույն սովորում է երաժշտական գործիք նվագել։

25-ամյա տարիքում Լուին առաջին անգամ իրեն փորձում է որպես երգիչ։ Լուին սկսում է իր հյուրախաղերը` այցելելով Բեյրութ, Դեթրոյթ, Վաշինգտոն և այլ վայրեր։ Երաժշտի լավագույն աշխատանքներից մեկը` «Swing that music», ունկնդրին զարմացնում էր շեփորի վրա կատարվող հնարքներով։

Արմսթրոնգը ստեղծել է կատարելու իր սեփական ոճը` իր ազդեցությունը թողնելով առանց բացառության բոլոր ջազային երաժիշտների վրա։ 50 տարի շարունակ նա ձայնագրում էր երգեր, որոնք հիթ էին: Նա նկարահանվել է ավելի քան 30 ֆիլմում, տարվա ընթացքում մոտ 300 համերգներ է տվել` այցելելով աշխարհի ամենահեռավոր վայրերը:

1959-ի հունիսին նա սրտի կաթված է ստացել, բայց, բավարարվելով հիվանդանոցնում շատ քիչ ժամանակ մնալով, նա շուտով վերադառձել է իր լարված աշխատանքին։ 1971-ին ձայնագրել է իր վերջին` «The night before Christmas» երգը։ Նա մահացել է 1971-ին 69 տարեկան հասակում:

Լուի Արմսթրոնգը 20-րդ դարի համաշխարհային աստղերից է:

4542 | 1
Facebook