Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սև ծովում փոթորկի պատճառով զբոսաշրջիկներ են մահացել

10:25, երեքշաբթի, 04 օգոստոսի, 2015 թ.
Սև ծովում փոթորկի պատճառով զբոսաշրջիկներ են մահացել

Աջարիայի փրկարարական ծառայությունները հաղորդել են, որ Սև ծովում երեկ` օգոստոսի 3-ին 2-3 բալ ուժգնությամբ փոթորիկ է գրանցվել: Ինչպես հաղորդում է «Գրուզիա Օնլայն»-ը, փոթորկի պատճառով Աջարիայի երկու լողափերում` Քոբուլեթիում և Գրիհոլետիում, զբոսաշրջիկներ են խեղդվել:

Աղբյուրը նշում է, որ Քոբուլեթիում 22-ամյա մի տղա է խեղդվել: Փրկարարները ջրից հանել են նրա դին, իսկ Գրիգոլետիում խեղդվածը 40-ամյա կին է եղել:

Վրացական իշխանությունները հայտնել են, որ այս օրերին փրկարարական ծառայություններն աշխատում են արտակարգ ռեժիմով: Փոթորկից հետո զբոսաշրջիկներին նույնիսկ արգելվել է լողալ, սակայն որոշները հրաժարվել են ենթարկվել նրանց կարգադրություններին:
14807 | 1
Facebook