Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Ի՞նչ մեխանիզմով է հայ սպառողը տեղեկանալու իր սպառած էլեկտրաէներգիայի դիմաց որքա՞ն է ինքը վճարելու, որքա՞ն՝ կառավարությունը. «ՀԺ»

10:03, երեքշաբթի, 04 օգոստոսի, 2015 թ.
Ի՞նչ մեխանիզմով է հայ սպառողը տեղեկանալու իր սպառած էլեկտրաէներգիայի դիմաց որքա՞ն է ինքը վճարելու, որքա՞ն՝ կառավարությունը. «ՀԺ»
    
«Հայկական ժամանակ»-ը գրում է, որ շաբաթ օրվանից ուժի մեջ է մտհլ ՀԾԿՀ որոշումը, ըստ որի՝ էլէներգիայի սակագինը Հայաստանում բարձրանում 16.93 դրամով: ՀՀ կառավարությունը, սակայն, ինշպես հայտնի է, սուբսիդավորելու է սակագնի այդ ավելացված մասը:
     Լրատվամիջոցը ՀԷՑ-ից փորձել է պարզել, թե ի՞նչ մեխանիզմով է հայ սպառողը տեղեկանալու իր սպառած էլեկտրաէներգիայի դիմաց որքա՞ն է ինքը վճարելու, որքա՞ն է սուբսիդավորելու կառավարությունը:
     «Այս պահին մենք աշխատում ենք ՀՀ կառավարության հետ՝ հասկանալու այն մեխանիզմը, որով բնակիչներին պետք է բացատրվի, թե ինչպես են վճարելու էլեկտրաէներգիայի վարձը»,- պատասխանել է ՀԷՑ-ի մամուլի խոսնակ Նատալյա Սարջանյանը:
     Հարցին՝ արդյո՞ք անդորրագրի վրա նշված է լինելու ամբողջ գումարը, թե՞ միայն այն, ինչ բնակիչը պետք է վճարի, Սարջանյանը պատասխանել է. «Դեռ չեմ կարող ասել, թե անդորրագրի մեջ ինչ է լինելու գրված։ Թե ինչպես է բնակիչը հասկանալու, թե որն է իր վճարելիքը՝ դա դեռ քննարկվում է, փոխանցում է թերթը։
     Մանրամասները՝ այսօրվա համարում:
4121 | 0
Facebook