Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Մեկնարկում է Պալաչի նկատմամբ հաշվեհարդարը. «Ժամանակ»

09:55, երեքշաբթի, 04 օգոստոսի, 2015 թ.
Մեկնարկում է Պալաչի նկատմամբ հաշվեհարդարը. «Ժամանակ»
     «Ժամանակ» թերթը գրում է. «Արդեն իսկ մեկնարկում է Աբովյանի նորընտիր քաղաքապետ Վահագն Գևորգյանի նախկին հակառակորդի՝ «Քինգ Դելյուքս» ընկերության տնօրեն, «Պալաչ» մականունով Արթուր Հարությունյանի նկատմամբ հաշվեհարդարը, ինչը սկսվելու է նրա բիզնեսներից. նշենք, որ նա իրականացնում է Աբովյանի ներքաղաքային, միջքաղաքային և միջմարզային ուղևորափոխադրումները: Նորընտիր քաղաքապետը մեզ հետ զրույցում հայտնեց, որ քաղաքացիներն իրեն բողոքել են ուղևորափոխադրման որակից, ուստի նոր մրցույթ է հայտարարվելու: Մեր հարցին՝ միգուցե Ծառուկյանի կողմնակիցներն են կազմակերպված դժգոհում, որպեսզի նրան զրկեն այդ բիզնեսից, Վ. Գևորգյանը պատասխանեց. «Ես չէ, որ պետք է զրկեմ, մրցույթին պետք է մասնակցեն այն կազմակերպությունները, որոնք համոզված կլինեն, որ կարող են առաջիկա տարիներին նորմալ ուղևորափոխադրում կատարել Աբովյանում»»:
     Մանրամասները՝ թերթի համարում:
5939 | 0
Facebook