Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Համահայկական խաղերի համար Թուրքիայից ժամանած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

18:26, երկուշաբթի, 03 օգոստոսի, 2015 թ.
Համահայկական խաղերի համար Թուրքիայից ժամանած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
     Համահայկական ամառային 6-րդ խաղերի բացմանը մասնակցելու նպատակով Թուրքիայից Հայաստան ժամանած հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և Հայոց ցեղասպանության զոհերի թանգարան-ինստիտուտ:
     Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նորաբաց ցուցասրահում նրանց են ներկայացրել բացառիկ ցուցանմուշներ, լուսանկարներ ու տարեգրություններ: Այնուհետև պատվիրակները ծաղիկներ են դրել և գլուխ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:
3334 | 0
Facebook