Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Վարչապետը մուկն ու կատու է խաղում ժողովրդի հետ՝ չգիտակցելով, որ ամենախորամանկ մուկն անգամ շատ հեշտությամբ կընկնի ժողովրդի թակարդը». «Ոʹչ թալանին» նախաձեռնություն

16:31, երկուշաբթի, 03 օգոստոսի, 2015 թ.
«Վարչապետը մուկն ու կատու է խաղում ժողովրդի հետ՝ չգիտակցելով, որ ամենախորամանկ մուկն անգամ շատ հեշտությամբ կընկնի ժողովրդի թակարդը». «Ոʹչ թալանին» նախաձեռնություն

«Մեր կառավարությունը շարունակում է չգիտակցել այն վերջին հնարավորությունը, որը տրված է իրեն օգտագործելու և խելամիտ որոշում կայացնելու՝ թալանին վերջ տալու համար: Դուրս է գալիս, որ վարչապետը մուկն ու կատու է խաղում ժողովրդի հետ ու բառացիորեն չի գիտակցում, որ ամենախորամանկ մուկն անգամ շատ հեշտությամբ կընկնի ժողովրդի թակարդը»,- այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Ոʹչ թալանին» նախաձեռնության անդամ Սոֆյա Հովսեփյանը:

«Ստացվում է, որ ժողովրդի ունեցվածքը նորից ժողովրդի գրպանից գողանալով տալիս են 7 դրամի սուբսիդավորմանը: Ժողովուրդն իրենց վերջին հնարավորություն էր տվել` վերջ տալու ևʹ թալանին, ևʹ ապօրինի գործողություններին: Բայց նրանք կրկին իրենց կերած գումարի փոխարեն շարունակում են վճարել ժողովրդի գրպանից»,- նշել են նախաձեռնության անդամները:

Սոֆյա Հովսեփյանի խոսքով` եթե նախկինում ունեինք ժողովուրդ, որը կարող էր 5000 դրամով ընտրություն կատարեր, այսօր պատկերն այլ է: «Մենք ունենք ժողովուրդ, որն ամեն վայրկյան կարող է ինքնակազմակերպվել ու պահանջել վերջ տալ թալանին»:

5785 | 9
Facebook