Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կինը սպառնում է ցած նետվել Կիևյան կամրջից. դեպքի վայր է ժամանել Երևանի ոստիկանապետը (լրացված)

15:06, երկուշաբթի, 03 օգոստոսի, 2015 թ.
Կինը սպառնում է ցած նետվել Կիևյան կամրջից. դեպքի վայր է ժամանել Երևանի ոստիկանապետը (լրացված)
     Օգոստոսի 3-ին՝ ժամը 14.09-ին ԱԻՆ ահազանգ էր ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ ցած նետվելով Երևանի Կիևյան կամրջից. անհրաժեշտ է օգնություն:
     Դեպքի վայր էր մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատի հերթապահ և ՃԿԱԿ օպերատիվ խմբերը:
     Ըստ նախնական տվյալների` 30-35 տարեկան մի կին անցել էր կամրջի բազրիքից այն կողմ և սպառնում էր ցած նետվել: Նրա հետ բանակցություններ էր վարում ՃԿԱԿ հոգեբանը:
     Դեպքի վայր էր ժամանել նաև Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը:
     Փրկարարների, ոստիկանության աշխատակիցների և հոգեբանի հետ բանակցությունների արդյունքում ինքնասպանության փորձը կանխվել է:
Տեսանյութը՝ 1in.am-ի
9817 | 1
Facebook