Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Երթևեկության հատուկ ռեժիմ՝ Դիլիջանի թունելի ներսում

15:35, երկուշաբթի, 03 օգոստոսի, 2015 թ.
Երթևեկության հատուկ ռեժիմ՝ Դիլիջանի թունելի ներսում
     ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ Երևան-Սևան-Իջևան միջպետական մայրուղու 81-րդ կմ-ում՝ Դիլիջանի թունելի ներսում, հունիսի 17-ից մեկնարկած հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ սահմանվել է երթևեկության հատուկ ռեժիմ։
     «Հորդորում ենք վարորդներին թունելի ներսում երթևեկել առավելագույնս զգույշ, խստագույնս հետևել թունելի մուտքերում և ներսում տեղադրված ճանապարհային նշաններին, շինարարական աշխատանքների մասին զգուշացնող ցուցանակներին, լուսային ազդանշաններին:
     Բաց թափքով գերբեռնված բեռնատարների վարորդներին առաջարկվում է աշխատանքների ընթացքին չխոչընդոտելու նպատակով օգտվել շրջանցիկ՝ Սեմյոնովկա գյուղով անցնող ճանապարհահատվածից:
     Նշենք, որ Դիլիջանի թունելում իրականացվող հիմնանորոգման աշխատանքները կընթանան երեք փուլով՝ երեք տարվա ընթացքում: Առաջին փուլով կատարվող հիմնանորոգման վերջնաժամկետը, ըստ պայմանագրի, 2015թ. նոյմեբերի 1-ն է»,- նշված է տեքստում:
6244 | 0
Facebook