Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԵՄ-ն պատժամիջոցների «սև ցուցակից» հանել է Բելառուսի 24 քաղաքացիների

15:13, երկուշաբթի, 03 օգոստոսի, 2015 թ.
ԵՄ-ն պատժամիջոցների «սև ցուցակից» հանել է Բելառուսի 24 քաղաքացիների

Եվրոմիությունը պատժամիջոցների «սև ցուցակից» հանել է Բելառուսի 24 քաղաքացիների: Այս մասին հաղորդվում է ԵՄ պաշտոնական զեկույցում:

Զեկույցի մեջ նշվում է, որ Բելառուսի նկատմամբ կիրառած պատժամիջոցները վերանայելու և դրանք կրճատելու որոշումը Եվրոմիությունը դեռևս մայիսի 18-ին էր ընդունել:

Հաղորդվում է նաև, որ Եվրոմիությունը Բելառուսի նկատմամբ առաջին պատժամիջոցները կիրառել էր 1997թ.` կապված այդ երկրում մարդու իրավունքների և ընտրական իրավունքների կոպիտ խախտումների հետ:

4946 | 0
Facebook