Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ղալաթ են անում, գլուխները պատին են տալիս, որ ասում են՝ երեխաները սննդից են թունավորվել. Ծովինար գյուղի ճամբարի տնօրեն

12:30, երկուշաբթի, 03 օգոստոսի, 2015 թ.
Ղալաթ են անում, գլուխները պատին են տալիս, որ ասում են՝ երեխաները սննդից են թունավորվել. Ծովինար գյուղի ճամբարի տնօրեն
     «Ճամբարում 2-3 երեխա այդ օրը գլանների բորբոքում ուներ, ջերմություն, թեթև փորլուծություն, բայց թունավորում չէր, քանի որ թունավորումը 2-3 ժամ հետո չի անցնում: Շտապօգնությունը նրանց տեղափոխեց հիվանդանոց: Մասնագետները ստուգման տարան ևս 8 երեխայի ու որևէ բուժօգնություն չցուցաբերեցին, քանի որ դրա անհրաժեշտությունը չկար: Այսքանը: Լուրեր տարածել, թե երեխաները ճամբարից սննդային թունավորում են ստացել, հերյուրանք է»,- ՄԱՄՈՒԼ.am լրատվականի թղթակցի հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղի ճամբարի տնօրեն Օհան Գևորգյանը:
     Հիշեցնենք՝ օրեր առաջ տեղեկություններ էին տարածվել, որ ամառային ճամբարից թունավորման ախտանիշներով մոտ 20 երեխա է տեղափոխվել Մարտունու հիվանդանոց: Ավելին, լուրեր կային, որ երեխաները թունավորվել են խտացրած կաթից և ձկան պահածոյից:
     «Ղալաթ են անում այդպիսի լուրեր տարածողները, գլուխները պատին են տալիս: Մեզ մոտ սնունդը միշտ ստուգվում է, ու այդ օրն էլ է սննդի տեսչությունը ստուգել, ամեն ինչ նորմալ է եղել: Կրկնում եմ՝ երեխաների վատ զգալը ճամբարի սննդի հետ կապված չի եղել»,- ասաց տնօրենը:
7431 | 4
Facebook