Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մենք հաղթելու ենք, քանի որ միջազգային հանրությունը սատարում է մեզ. Ուկրաինայի ԱԳ նախարար

13:00, երկուշաբթի, 03 օգոստոսի, 2015 թ.
Մենք հաղթելու ենք, քանի որ միջազգային հանրությունը սատարում է մեզ. Ուկրաինայի ԱԳ նախարար

Ուկրաինայի ԱԳ նախարար Պավլո Կլիմկինը կոչ է արել Ռուսաստանին իրական բանակցություններ սկսել Ուկրաինայի արևելյան հատվածում հրադադար հաստատելու համար: Այս մասին Կլիմկինը հայտնել է «Associated Press»-ին տրված հարցազրույցի ժամանակ:

Կլիմկինը նշել է, որ ռուսական զորամիավորումները դեռևս գտնվում են իրենց երկրի արևելյան շրջաններում` Դոնեցկում և Լուգանսկում և շարունակում են աջակցել անջատական զինյալներին: Նա նշել է, որ այդ ամենը կանխելու համար ԵԱՀԿ դիտորդները պետք է մուտք ունենան Լուգանսկի և Դոնեցկի բոլոր հատվածներ, մինչդեռ այդ տարածքների 50%-ի մուտքը ԵԱՀԿ դիտորդներին անհասանելի է: «Պատերազմի դեպքում առավելությունը միանշանակ մեր կողմն է լինելու և մենք հաղթելու ենք, քանի որ միջազգային հանրությունը, որը Ռուսաստանին դիտում է որպես ագրեսոր, սատարում է մեզ»,- հավելել է Կլիմկինը:
8805 | 0
Facebook