Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նավթի գները շարունակում են նվազել` կապված Իրանի պատժամիջոցների վերացման հետ

11:16, երկուշաբթի, 03 օգոստոսի, 2015 թ.
Նավթի գները շարունակում են նվազել` կապված Իրանի պատժամիջոցների վերացման հետ

Նավթի համաշխարհային գները շարունակում են անկում ապրել` կապված ներդրողների մտավախության հետ առ այն, որ պատժամիջոցների խնդիրը լուծելուց հետո Իրանը շարունակ մեծացնում է նավթի արդյունահանման ծավալները:

Այսպես, այսօր` օգոստոսի 3-ի վաղ առավոտյան, Լոնդոնի և Նյու Յորքի բորսաների բացման ժամանակ «Բրենթ» մակնշման նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների գները նվազել են 0,67%-ով` կազմելով 51,86 դոլար մեկ բարելի համար, իսկ «WTI» մակնշման նավթի գները նվազել են 0,66%-ով` կազմելով 46,8 դոլար մեկ բարելի համար:

«Բլումբերգ» գործակալության տվյալներով` պատժամիջոցների վերացումից հետո Իրանը կարող է օրական մինչև 500 հազար բարելով ավելացնել նավթարդյունահանման ծավալները, ինչը կարող է լուրջ խոչընդոտներ ստեղծել նաթվայի շուկայում և հանգեցնել նավթի գնրի շարունակական անկման:

5496 | 0
Facebook