Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքիան Արարատ և Թոնդրակ լեռները հայտարարել է «ռազմական ժամանակավոր անվտանգության գոտի»

10:45, երկուշաբթի, 03 օգոստոսի, 2015 թ.
Թուրքիան Արարատ և Թոնդրակ լեռները հայտարարել է «ռազմական ժամանակավոր անվտանգության գոտի»

Թուրիայի արևելյան հատվածներում վերջին շրջանում ինտենսիվ դարձած հարձակումների և ահաբեկչական գործողությունների հետևանքով տեղական իշխանությունները երկրի մի շարք շրջաններ հայտարարել են որպես «հատուկ անվտանգության գոտի»: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
     Աղրըի (Արարատ) նահանգապետարանը 15 օրով «ժամանակավոր ռազմական անվտանգության գոտի» է հայտարարել Արարատ և Թոնդրակ լեռների տարածքը:
     Օգոստոսի 4-19-ը «հատուկ անվտանգության գոտի» է հայտարարվել նաև Թունջելի (նախկին Դերսիմ) նահանգի մի շարք գավառներում:
     Ավելի վաղ Քիլիսի նահանգապետարանը ևս մեկ շաբաթով «հատուկ անվտանգության գոտի» էր հայտարարել Սիրիայի սահմանային չորս շրջաններում:

3749 | 1
Facebook