Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Առաջիկա օրերի եղանակի կանխատեսում

09:30, երկուշաբթի, 03 օգոստոսի, 2015 թ.
Առաջիկա օրերի եղանակի կանխատեսում
     Օգոստոսի 3-6-ին հանրապետության տարածքը կգտնվի արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, հատկապես հովտային գոտիներում ապասվում է բարձր ջերմային ֆոն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, գյուղատնտեսական մշակաբույսերի մոտ կդիտվի ջրազրկում, որից խուսափելու համար անհրաժեշտ է խիստ կերպով վերահսկել ոռոգման ռեժիմը: Ազգաբնակչությանը խորհուրդ է տրվում խուսափել ֆիզիկական ակտիվությունից և արեգակի անմիջական ճառագայթների տակ գտնվելուց, հատկապես առողջական խնդիրներ և բաց մաշկ ունեցող անձանց:
    
    
Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավային` 2-5 մ/վրկ: Օդի ջերմաստիճանն օգոստոսի 7-ին կնվազի 3-4 աստիճանով:

     Օգոստոսի 3-7-ին Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ:
11506 | 0
Facebook