Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

«Գինովցած» սոճիների անտառ. բնության արտասովոր երևույթ՝ Ռուսաստանում

18:03, կիրակի, 02 օգոստոսի, 2015 թ.
«Գինովցած» սոճիների անտառ. բնության արտասովոր երևույթ՝ Ռուսաստանում

Ռուսաստանի Ռյազանի մարզում է գտնվում արտասովոր անտառը, որն ստացել է «Գինովցած սոճիների անտառ» անվանումը:

Բնության այդ արտասովոր հատվածում բացառապես սոճիներն աճում են տարօրինակ կերպով. դրանց բունը ոչ թե ուղիղ բարձրանում է դեպի երկինք, այլ աճում է տարօրինակ կորություններով` տպավորություն ստեղծելով, թե սոճիները «գինովցած են», օրորվում են` չկարողանալով պահել իրենց հավասարակշռությունը:

Այս երևույթի համար շատ բացատրություններ են փորձել տալ, ընդհուպ այն, որ ծառերի բների ճկվելու պատճառը երկնաքարի պայթյունն ու էներգետիկ դաշտի սրացումն է, սակայն այդ բացատրություններից և ոչ մեկը գիտականորեն չի հաստատվել:
     Մեկ այլ փաստ ևս այս անտառը յուրահատուկ է դարձնում. որևէ միջատի չես կարող հանդիպել այստեղ:

8815 | 0
Facebook