Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ում անցորդները հրաշքով փրկել են նորածնին, ում անչափահաս ծնողները նետել էին աղբամանը

15:26, կիրակի, 02 օգոստոսի, 2015 թ.
ԱՄՆ-ում անցորդները հրաշքով փրկել են նորածնին, ում անչափահաս ծնողները նետել էին աղբամանը

ԱՄՆ Կենտուկի նահանգում արտառոց դեպք է գրանցվել: Նահանգի արևմտյան հատվածում անցորդներից մեկը փողոցում տեղադրված աղբամանում նորածին երեխա է գտել:

Ինչպես գրում է «Դեյլի Մեյլ»-ը, անցորդը պատմել է, որ աղբամանների կողքով անցնելիս` երեխայի լացի ձայն է լսել: Մոտենալով՝ նկատել է, որ աղբամաններից մեկում նորածին երեխա կա: Նա անմիջապես հանել է փոքրիկին և զանգահարել ոստիկանություն:

Դեպքի վայր ժամանակ ոստիկանները պարզել են, որ երեխան նույնիսկ մեկ օրական չկա: Պարզվել է նաև, որ երեխայի 15-ամյա մորից գաղտնի` փոքրիկին աղբամանն է նետել նրա զուգընկերը՝ 17-ամյա մի տղա, ով դեռևս անհայտ է՝ հանդիսանում է տվյալ երեխայի կենսաբանական հայրը, թե ոչ:

17-ամյա պատանուն ձերբակալել են՝ կանխամտածված սպանության փորձի մեղադրանքով:
8554 | 0
Facebook