Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ ներկայիս փոխնախագահը ցանկանում է առաջադրվել նախագահական ընտրություններին. «New York Times»

13:33, կիրակի, 02 օգոստոսի, 2015 թ.
ԱՄՆ ներկայիս փոխնախագահը ցանկանում է առաջադրվել նախագահական ընտրություններին. «New York Times»

Ամերիկյան «New York Times» պարբերականը՝ հղում անելով սեփական աղբյուրներին, նշում է, որ ԱՄՆ ներկայիս փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը պատրաստվում է իր թեկնածությունն առաջադրել Միացյալ Նահանգների նախագահական գալիք ընտրություններին:

Աղբյուրը նշում է, որ Բայդենի առաջադրվելը կարող է լրջորեն ազդել դեմոկրատների շարքերում ուժերի դասավորումների վրա և խոչընդոտներ ստեղծել նաև իր թեկնածությունն առաջադրել պատրաստվող Հիլարի Քլինթոնի համար:

Հաղորդվում է նաև, որ Բայդենի առաջադրելու պատճառը նրա՝ վերջերս մահացած որդի Բոն է, ով կենդանության օրոք խորհուրդ էր տվել հորը առաջադրվել երկրի նախագահի հաջորդ ընտրություններին:

8551 | 0
Facebook